Facebook-ի նոր ֆունկցիան կկանխի օտար մարդկանց կողմից մերկ լուսանկարների տարածումը սոցցանցում

Facebook-ի նոր ֆունկցիան կկանխի օտար մարդկանց կողմից մերկ լուսանկարների տարածումը սոցցանցում

Facebook-ը սկսել է թեստավորել նոր ֆունկցիա, որը կկանխի օտար մարդկանց մերկ լուսանկարների հրապարակումը սոցիալական ցանցում:

Facebook ընկերությունում բացատրել են, որ սմարթֆոնում առկա մերկ լուսանկարները պաշտպանելու համար հարկավոր է, որպեսզի օգտատերը դրանք ուղարկի ինքն իրեն Facebook Messenger-ով: Այնուհետև սոցցանցը կստեղծի դրանց թվային «պատճենը» և եթե որևէ մեկը փորձի նույն նկարները տարածել Facebook-ում, ապա համակարգը ավտոմատ կերպով կնույնականացնի և թույլ չի տա, որ հրապարակվեն:

Այս կերպով, նշել են ընկերությունում, սոցցանցերի օգտատերերը կկարողանան խուսափել նախկին զուգընկերների պոռնովրեժից: Գրում է Lenta.ru-ն՝ ABC News-ի վրա հղումով:

Համակարգը դեռևս փոձարկվում է Ավստրալիայում: Նշենք, որ Ավստրալիան ստեղծել է պոռնեվրեժի զոհերի օգնության առաջին ազգային գործիքը, որը օգտատերերին խորհուրդներ կտա առաց թույլտվության հրապարակված անձնական բնույթի նկարները և տեսանյութերն ընդհանուր հասանելիությունից հանելու միջոցների մասին, ինչպես նաև չարաշահումների մասին կհաղորդի իշխանություններին և կօգնի դատական հայցերի պատրաստման գործում: