Google-ը գործարկել է նոր ֆունկցիա օգտատերերի կիբերանվտանգության համար

Google-ը գործարկել է նոր ֆունկցիա օգտատերերի կիբերանվտանգության համար

Որոնողական հսկա Google-ը ներկայացրել է նոր ֆունկցիա, այժմ օգտատերերը որոնման արդյունքում կարող են տեսնել «This site may be hacked» (Այս կայքը կարող է կոտրվել է) արտահայտությունը բոլոր այն կայքերի մոտ, որոնց էջերը, ըստ Google-ի, կոտրրված է և կարող է պատկանել հաքերներին։

Այսպիսով օգտատերերը կարող են զգուշանալ և նախապես տեղեկանալ, որ տվյալ կայքը կարող է համակրգիչը վարակել վնասաբեր վիրուսներով։ Google–ն այդ հաղորդագրությամբ փորձում է երաշխավորել օգտատերերի կիբերանվտանգությունը։

Ընկերությունը նաև խորհուրդներ է տվել խոցելի կայքերի տերերին։ Նախազգուշացնող արտահայտությունը ինքնուրույն չի անհետանա որոնման արդյունքներից, հարկավոր կլինի նախաձեռնել հետևյալ քայլերը`

  • Գրանցել և վերիֆիկացնել կայքը Google Search Console–ում։
  • Մուտք գործել Search Console և ստուգել «Անվտանգության խնդիրներ» բաժինը, որտեղ ցուցադրվա են այն կայքերի URL–հասցեները, որոնք Google-ը համարում է կոտրված կամ վնասաբեր։ Այստեղ կարելի է նաև քայլեր ձեռնարկել կիբերանվատգության առկա խնդիրները լուծելու ուղղությամբ, որոնք պատճառ են դարձել կայքը կոտրելու համար։ Հակառակ դեպքում կայքը խոցելի կմնա և նոր հարձակումների դեպքում կիկին կկոտրվի։
  • «Կոտրված կայքեր» հոդվածում Google-ի մասնագետները մանրամասն նկարագրում են` ինչպես լուծել այդ խնդիրները, հետևեք առաջարկվող գործողությունների պլանին։
  • Այդ միջոցառումներն ձեռնարկելուց հետո ևս մեկ անգամ ստուգեք «Անվտանգության խնդիրներ» բաժնում և եթե Google-ն այլևս չհայտանբերի խոցելիություն, ապա «This site may be hacked» արտահայտությունը կվերանա որոնման արդյուքում կայքի ներքևի հատվածից։