Instagram-ում ավելացել է նոր ֆունկցիա, որը շատերը կցանկանան անջատել

Instagram-ում ավելացել է նոր գործառույթ, որը շատերը կցանկանան անջատել։ Այն ցույց է տալիս օգտատերերի ակտիվությունը։ Նոր ֆունկցիայի միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե երբ են Ձեր ընկերները վերջին անգամ մուտք գործել հավելված։

Այս ֆունկցիայի ներմուծման մասին հայտնաբերել են օգտատերերը, նրանք նկատել են, որ հավելվածը սկսել է ցույց տալ, թե ով քանի ժամ կամ օր արաջ է վերջին անգամ ակտիվ եղել։

Ակտիվությունը թաքցնելու համար հարկավոր է անել մի քանի պարզ քայլ.

  • մուտք գործել հավելված
  • անցնել անձնական էջ
  • սեղմել վերին աջ անկյունի 3 կետերին
  • գտնել «Show Activity Status» տողը և անջատել։

Պետք է նշել, որ այս ֆունկցիան աջատելու դեպքում, Դուք նույնպես չեք տեսնի ուրիշների ակտիվությունը։