Apple-ի պատմության ամենամեծ արտահոսքը. հրապարակվել է iBoot ծրագրի սկզբնական կոդը

Apple-ի պատմության ամենամեծ արտահոսքը. հրապարակվել է iBoot ծրագրի սկզբնական կոդը

Անանուն օգտատերը համացանցում հրապարակել է Apple-ի iOS օպերացիոն համակարգով գործող սարքերի համար հիմնարար նշանակություն ունեցող iBoot ծրագրի սկզբնական կոդը:

iBoot ներբեռնիչի ծածկագիրը հրապարակվել է GitHub կայքում՝ հնարավորություն տալով հաքերներին կոտրել միլիոնավոր iPhone սմարթֆոններ:

«Սա պատմության մեջ արտահոսքի խոշորագույն դեպքն է»,- հայտնել է iOS օպերացիոն համակարգերի գծով մասնագետ Ջոնաթան Լևինը:

The Daily Mail-ի փոխանցմամբ` միջադեպից որոշ ժամանակ անց Apple-ը դիմել է GitHub կայքին ու պահանջել ջնջել հրապարակված կոդը, քանի որ այն հանդիսանում է ընկերության սեփականությունն ու  պաշտպանված է հեղինակային իրավունքով: Արդյունքում այն հեռացվել է GitHub–ից։

Բարեբախտաբար, արտահոսքի հետ կապված բազմաթիվ ռիսկերը մեղմվել են: Apple-ն արձագանքել է ու հայտնել, որ արտահոսքը վերաբերում է iOS 9-ի աղբյուրի կոդին, որը թողարկվել է 2015 թվականին:

Թեգեր: #hack, GitHub, hacked, iBoot, iPhone