Մեսենջերով ուղարկված մեկ սիմվոլը շարքից հանում է ցանկացած iPhone (տեսանյութ)

Մեսենջերով ուղարկված մեկ սիմվոլը շարքից հանում է ցանկացած iPhone (տեսանյութ)

iOS օպերացիոն համակարգի վերջին տարբերակում կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել, որը կարող է խափանել iPhone–ի աշխատանքը ընդամենը մեկ սիմվոլի օգնությամբ։ Հնդկաստանում տարածված տելուգու լեզվով գրված սիմվոլն ստանալու դեպքում iPhone-ի օգտատերը չի կարողանա բացել և կարդալ հաղորդագրությունը, սմարթֆոնի հետ տարօրիակ երևույթներ կսկսեն կատարվել` ինքնուրույն կանջատվի ու կմիանա։

Այս սխալն առաջինը նկատել է  Blog Mobile World իտալական տեխնո–բլոգը: The Verge-ի լրագրողները փորձել և հայտնաբերել են, որ խոցելիությունն առկա է iOS 11.2.5 տաարբերակում։ Պարզվել է, որ այս սխալի հետևանքով խաթարվում է նաև այլ մեսենջերների, այդ թվում WhatsApp–ի, Twitter–ի, Facebook Messenger–ի, Gmail–ի և Outlook–ի աշխատանքը։ Telegram–ում և Skype–ում ոչինչ չի հայտանբերվել։

Նշենք, որ խոցելիությունն արդեն իսկ ուղղված է iOS 11.3 տարբերակում, որը կգործարկվի iPhone-ներում առաջիկա շաբաթների ընթացքում։

Ավելի վաղ նույնպես iOS-ում խնդիրներ էին առաջացրել «վատ» սիմվոլների պատճառով։ 2015–ին չարամիտները կարողացել էին վերագործարկել սմարթֆոնները` արաբերենի այբուբենի տառերով հատուկ կոմբինացիաներ (لُلُصّبُلُلصّبُررً) iMessage–ով կամ SMS տեքստային հաղորդագրություններ ուղարկելով։