YouTube-ը մտադիր է հրազենի մասին տեսանյութերի սահմանափակումներ մտցնել

YouTube-ը մտադիր է խստացնել հրազենի մասին տեսանյութերի տեղադրումն ու տարածումը:

YouTube-ը հայտարարել է, որ կարգելի  տեսանյութերը, որոնք գովազդում են հրազենի և դրա հետ կապված աքսեսուարների ստեղծումը կամ վաճառքը: Վերջին չորս ամիսների ընթացքում փորձագետների կողմից մշակված նոր քաղաքականությունը ուժի մեջ կմտնի  հաջորդ ամիս: