Քվինսլենդի համալսարանի գիտնականները հոգեբանների հետ ուսումնասիրություն են անցկացրել, որի ժամանակ սոցիալական ցանցերի օգտագործման ընթացքում հետևել են մարդու վարքին և սթրեսի աստիճանին:
Կամավորների մասնակցությամբ փոձերը ցույց են տվել, որ առնվազն 5 օրով Facebook-ից հրաժարվելը նվազեցնում է կորտիզոլի ՝ սթրեսի հորմոնի առաջացումը:
Մասնակիցների խոսքով, այս փորձը ցույց է տվել` որքան ուժեղ կարող են սոցցանցերը ազդել մարդկանց հոգեկան վիճակի վրա:
Հետազոտողները խորհուրդ են տալիս սոցցանցերից օգտվել մեծ ընդմիջումներով: Սոցցանցերի չարաշահումը կարող է նաև կախվածություն առաջացնել: