Facebook-ը հեռացրել է ավելի քան 270 էջ ու հաշիվ

Facebook-ը հեռացրել է  ավելի քան 270 էջ ու հաշիվ

Facebook-ը հեռացրել է ավելի քան 270  էջ ու հաշիվ, որոնք կապված են ռուսական «Ինտերնետ հետազոտությունների գործակալության» հետ։

Facebook-ի տեղեկություններով՝ էջերից մի քանիսը պատկանում էին լրատվական պարբերականների, որոնք  նույնպես կառավարում էր ռուսական «տրոլների ֆաբրիկան»: Արգելափակված պարբերականներից մեկը Facebook-ում մոտ մեկ միլիոն բաժանորդ ուներ և մոտ 500 հազար հետևորդ Instagram–ում:

Դրանից բացի, Facebook-ը խոստացել է առաջիկայում հատուկ հավելված թողարկել, որն օգտատիրոջը թույլ կտա ստուգել՝ ինքն արդյոք «տրոլների ֆաբրիկայի» հետ կապված հաշիվների բաժանորդ է, թե` ոչ։