Ferra-ի փոխանցմամբ, Google ընկերությունը պատրաստվում է մինչև 2019 թվականը փակել հղումների կրճատման goo.gl ծառայությունը:
Մինչ այդ ապրիլի 13-ից այս ծառայությունից կկարողանան օգտվել միայն համակարգում գրանցված օգտատերերը: Ծառայության չեղարկվելուց հետո, դրանով ստեղծված հղումները, սակայն, կշարունակեն աշխատել:
goo.gl-ի փոխարեն ընկերությունը պատրաստվում է գործարկել սմարթ հղումների FDL (Firebase Dynamic Links) ծառայությունը , որը կկարողանա միանգամից ճանաչել այն հարթակը, որից մուտք է գործել օգտատերը: