Facebook-ը խոստացել է այլևս երբեք չվաճառել օգտատերերի անձնական տվյալները

Facebook-ը խոստացել է այլևս երբեք չվաճառել  օգտատերերի անձնական տվյալները

Արդեն մի քանի շաբաթ է Facebook սոցիալական ցանցի և  Cambridge Analytica բրիտանական ընկերության շուրջ սկանդալը չի դադարում ակտուալ լինել։ Ընկերության ներկայացուցիչներն անգամ Մարկ Ցուկերբերգն անգամ ներողություն են խնդրել օգտատերերից։ Սակայն, սոցցանցային խառնաշփոթը չի դադարում։ Այս անգամ էլ ընկերությունը խոստացել է այսուհետ երբեք ոչ մեկին չվաճառել իր օգտատերերի անձնական տվյալները: Հայտարարությունը հրապարակված է ընկերության  Facebook-յան պաշտոնական էջում։

«Մենք այլևս երբեք չենք վաճառի ձեր տվյալները որևէ մեկին: Բացի այն, որ մենք պատասխանատվություն ենք կրում անձնական տեղեկատվության ամբողջական և անվտանգ պահպանման համար, նաև  խիստ սահմանափակումներ ենք ստեղծում դա իրականացնելու համար», – գրված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ անձնական տվյալների արտահոսքի սկանդալից հետո բազմաթիվ օգտատերեր ջնջել են իրենց հաշիվները սոցցանցից։

Թեգեր: accounts, Facebook