ՄԱԿ-ը Facebook-ին և WhatsApp-ին կոչ է արել արգելափակել մաքսանենգների մուտքը

ՄԱԿ-ում Facebook-ին և WhatsApp-ին կոչ են արել արգելափակել մաքսանենգների մուտքը, որոնք  սոցիալական ցանցն ու մեսենջերն օգտագործում են թրաֆիկինգի համար:

Միավորված ազգերի կազմակերպության Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Լեոնարդ Դոյլը հայտարարել է, որ Facebook-ը և WhatsApp-ը Մերձավոր Արևելք և Աֆրիկա միգրանտներին տեղափոխող անձանց համար միջոց են դարձել, իրենց ծառայությունները գովազդելու և միգրանտների հետ կապեր հաստատելու համար:

Նշվում է, որ շատ միգրանտներ արդյունքում պատանդ են դառնում,  նրանց  ծեծում են,  խոշտանգում և ընտանիքներից փրկագին  պահանջում: