Snapchat–ում iphone X–ի համար նոր դիմակներ են հայտնվել

Snapchat–ում iphone X–ի համար նոր դիմակներ են հայտնվել

Snapchat հավելվածում վերջապես հայտնվել են դիմակներ, որոնց միջոցով գործարկվում է iphone X սմարթֆոնի  TrueDepth տեխնոլոգիան։ Դրանք առաջին անգամ ներկայացվել են անցյալ տարի սեպտեմբերին`  iPhone X շնորհանդեսի ժամանակ։

Դիմային տեսախցիկի եզակի հնարավորության շնորհիվ  Snapchat–ի թիմը կարողացել է ստանալ ռեալիստական դիմակներ։ Դրանք պատկերվում են օգտատիրոջ դեմքի վրա և արձագանքում է նրա էմոցիաներին։ Սա նորույթի գլխավոր առանձնահատկությունն է։

Ի դեպ, պետք է նշել, որ տվյալները, որոնք ստանում է Snapchat–ը, խիստ տարբերվում են այն տվյալներից, որոնք ստանում է սմարթֆոնը Face ID–ի համար։  iPhone–ը ապակոդավորելու համար, տեսախցիկը օգտատիրոջ դեմքի սքանավորումը պահպանում է սմարթֆոնում մաթեմատիկական կոդի տեսքով, որը ենթադրում է դեմքի տվյալների խորքային վերլուծություն։ Snapchat–ի դեպքում տեսախցիկը օգտատիրոջ դեմքի  մակերեսային վերլուծություն է անում։ Այս դեպքում կարելի է չանգանգստանալ անձնական տվյալներիհավաքագրման համար։

Թեգեր: iPhone X, New, Snapchat