Android-ում WhatsApp–ի կեղծ կրկնօրինակ է հայտվել

Android-ում WhatsApp–ի կեղծ կրկնօրինակ է հայտվել

Malwarebytes Labs  լաբորատորիայի ներկայացուցիչները պարզել են, որ WhatsApp–ի կնկնօրինակ է հայտնվել  Android–ում։  WhatsApp Plus. «Расширенная» անունով տարբերակը ոչ մի կապ չունի օրիգինալի հետ և վնասաբեր ծրագիր է որակվում, որը տվյալներ է հավաքագրում և փոխանցում դրանք երրորդ կողմին։

WhatsApp Plus–ը տարածվում է սոցիալական ցանցերի միջոցով։ Սմարթֆոնում այն հայտնվում է համապատասխան հղմամբ անցնելուց ու ներբեռնելուց հետո միայն։ հավելվածը գայթակղիչ է, քանի որ առաջարկում է օգտատերերին աշխատել միանգամից 4 հաշվի հետ Inkognito ռեժիմում։

Հավելվածը ներբեռնելուց հետո հարցում է անում` օգտատիրոջ անձնական տվյալներին հասանելիություն ունենալու համար։ Այն հաստատելուց հետո օգտատերը անցնում է արաբերեն հղմամբ, որտեղ նրան սպասվում է վնասաբեր մեկ այլ ծրագիր։

Անվտանգության նկատառումներից ելնելով` խորհուրդ է տրվում հավելվածներ ներբեռնել միայն  Google Play–ից։

 

Թեգեր: Android, Google Play, WhatsApp