Telegram–ն արգելափակված է

Telegram–ն արգելափակված է

Այսօր ապրիլի 13–ին Ռուսաստանի կառավարությունը դատական վարույթում որոշեց արգելափակել Telegram մեսինջերի գործունեությունը Ռուսաստանի տարածքում։

Դատավարությանը ներկա էին միայն լրագրողներ և պետական մարմինների ներկայացուցիչներ։ Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովը դատավարությանը չէր ներկայացել, բացակայում էր նաև նրա իրավապաշտպանը։

Մեսինջերի արգելափակման հիմնական պատճառը ահաբեկիչների կողմից դրա օգտագործումն էր, որը կարող է վնասել օգտատերերի անձնական տվյալների անվտանգությանը և առհասարակ` ֆիզիկական անվտանգությանը։

Ավելի վաղ Ռուսաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ընկերությունից պահանջել էր հանձնել կոդավորման բանալիները, որը Telegram–ը չէր իրականացրել։

 

Թեգեր: Pavel Durov, Telegram