Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 30)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 30)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

 

Mood App – Journal

Գինը՝ 0.99$ – անվճար

Արտահայտեք Ձեր էմոցիաներն ու զգացումները Mood–ի միջոցով։ Հավելվածն առաջարկում է էմոջիների ամբողջական հավաքածու ձեր զրույցն ավելի հաճելի ու գունավոր դարձնելու համար։

 

Cribbage 

Գինը՝ 4.99$ – անվճար

Խաղն առաջարկում է կիրառել ձեր իմացած հմտությունները և սովորել նոր ռազմավարություն` հաղթանակելու համար։ Այդ իսկ պատճառով այստեղ կա “Explain”  կոճակը, որը կօգնի հասկանալ` ինչպես շարժվել առաջ։

DRAW 3D JUNIOR

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղը կօգնի Ձեր երեխաներին ստեղծել պարզ երկրաչափական վիրտուալ պատկերներ։

Խաղն ունի նաև հատուկ գործառույթ` սովորեցնում է երկրաչափական 3D պատկերներ ստեղծել։ Կարելի է ստեղծել ինչպես օրինակներով, այնպես էլ սեփական երևակայությամբ պատկերներ։ Կա նաև համացանցում կիսվելու հնարավորություն։

Flow – tames your mobile inbox

Գինը՝ 4.99$ – անվճար

Flow  հավելվածը կօգնի կարգավորել ձեր լրահոսը։ Ունի Gmail, iCloud, Outlook, Yahoo, 163 այլ մեյլերի, QQ mail և  IMAP–ի հետ աշխատելու հնարավորություն։ Ավելացնելով բազմաթիվ հաշիվներ` Դուք կարող եք կարգավորել դրանք և նախապատվությունների ցուցակ ստեղծել։ Անհրաժեշտության դեպքում կարելի է նաև հեռացնել հաշիվը։