Ցույցեր Ռուսաստանում` ի պաշտպանություն Telegram–ի

Պավել Դուրովը «ВКонтакте» սոցիալական ցանցի իր հաշվում հրապարակում է տարածել, ըստ որի ապրիլի 30–ին և մայիսի 1–ին Մոսկվայում  և Սանկտ Պետերբուրգում ցույցեր կանկացվեն ի պաշտպանություն  Telegram–ի։

Մեսինջերի հեղինակի կարիքով, ռուսաստանյան ինտերնետի ապագան օգտատերերի ձեռքում է և

Telegram ընկերությունը պատրաստվու է դիմակայել  Роскомнадзор–ի ոտնձգություններին, բայց օգտատերերի մասնակցությունն ու աջակցությունը այդ գործին ևս շատ կարևոր է։

Դուրովը խնդրել է բոլոր մտահոգ անձանց դուրս գալ ցույցի։ Ապրիլի 30–ին Մոսկվայում, իսկ մայիսի 1–ին նաև Սանկտ Պետերբուրգում։

Հայտնի է նաև, որ ցույցի մասին Մոսկվայի քաղաքապետարանը տեղյակ է և կա համապատասխան թույլտվություն։ Ցույցի գլխավոր կազմակերպիչը Ռուսաստանի  Ազատական կուսակցությունն է։ Ակցիայի մասնակիցներին նաև հորդորել են ցույցերին գալ թղթե ինքնաթիռներով։

Հայտնի չէ, կօգնեն, թե ավելի կվատթարացնեն Telegram-ի վիճակը, բայց համաձայնեցված ցույցերը  կարծիք կամ դժգոհություն հայտնելու օրինական ձև են համարվում։