Facebook Messenger-ը իրական ժամանակում հաղորդագրություններ կթարգմանի

Facebook Messenger-ում  արհեստական ինտելեկտի ներդրման շնորհիվ  հաղորդագրությունները կթարգմանվեն իրական ժամանակում։ Տեխնոլոգիան ներդրվել է տարբեր լեզուներով մարդդկանց համար  տեքստային հաղորդագրություններով շփումը հեշտացնելու համար։

«Որևէ մեկի հետ առանց լեզվական խոչընդոտի խոսելը դա այն է, ինչը մեզ իսկապես անհանգստացնում է», – ասել է   Facebook Messenger-ի ղեկավար Դևիդ Մարկուսը:

Գործառույթով հնարավորություն կստեղծի թարգմանել անգլերենից և  իսպաներենից: Հետագայում լեզուների քանակը կավելանա։