Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 8)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 8)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Resume Builder, Resume Creator

Գինը՝ 2.99$ – անվճար

Աշխատանքի տեղավորվելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրական ներկայացնել, ուրեմն` այս հավելվածը նախատեսված է հենց Ձեզ համար։ Հավելվածը կօգնի ճշգրիտ լրացնել բոլոր կետերը և Ձեզ գործատուին ներկայացնել առավել լավ։ Ստեղծած ինքնակենսագրականը նաև կարելի է տպել Air Print–ի միջոցով։

Dashboard for Apple Health App

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր հետևում են իրենց առողջությանը կամ ուղղակի կողմ են առողջ ապրելակերպ վարելուն։ Այստեղ կարելի է մակարդակներով գրանցել վազքի, քայլքի արագությունը, անցած ճանապարհը և հետևել առաջընթացին։

 

Dayless – Simple Diary App 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը կհավաքագրի և կպահպանի ձեր մտքերն ու նշագրումները։ Ուղղակի ընտրեք օրը, տարին կամ ամիսը և մուտագրեք ձեր տեղեկատվությունը` կապված այդ օրվա հետ։ Հավելվածը կհիշեցնի։