Facebook-ում բռնությունն ավելացել է

Facebook-ում բռնությունն ավելացել է

Facebook-ում ավելացել է բռնություն պարունակող գրաֆիկական գրառումների քանակը: Սոցցանցի տվյալներով՝ այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում նման գրառումների քանակը մոտ 3 անգամ ավելի շատ է անցյալ տարվա վերջին եռամսյակի համեմատ: Facebook-ում այս միտումը պայմանավորում են Սիրիայում պատերազմով։

Կոնտենտի յուրաքանչյուր 10 000 միավորին բաժին է հասնում գրաֆիկական բռնությամբ 22-27 գրառում, մինչդեռ անցյալ տարի դրանք կազմել են 16-19 միավոր:

Facebook-ը  չի կարողանում բացատրել, թե ինչու են մարդիկ սկսել ավելի շատ գրաֆիկական բռնություն հրապարակել, բայց կարծում են, որ պատճառներից մեկը Սիրիայում պատերազմն է:

«Ամեն անգամ, երբ պատերազմ է սկսվում, մեզ մոտ գրաֆիկական բռնության ուժեղ պոռթկում է լինում», – ասել է սոցցանցի տվյալների վերլուծության հարցերով փոխնախագահ Ալեքս Շուլցը:

Թեգեր: Facebook, Social media