Apple ընկերությունը գորխարկել է օգտատերերի տվյալներ տրամադրող Data & Privacy կայքը։
Ինչպես հաղորդում է Ferra-ն, Data & Privacy-ն թույլ է տալիս օգտատերերին գտնել և ներբեռնել իրենց Apple ID-ի հետ կապված ամեն ինչ՝ iCloud-ում պահված նկարներ, տեսանյութեր, App Store-ից ներբեռնված բոլոր հավելվածների պատմությունները և այլն: Այս կայքը թողարկվել է Եվրոմիությունում GDPR – General Data Protection Regulation-ի ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ: Հիշեցնենք, որ GDPR -ը պարտավորեցնում է խոշոր ընկերություններին թափանցիկ լինել իրենց օգտատերերի նկատմամբ և թույլ տալ նրանց տիրապետել իրենց անձնական տվյալների ամբողջական համակարգին:
Այսպես Instagram-ը թույլ տվեց, որ օգտատերերը կարողանան էջից ներբեռնել իրենց բոլոր հրապարակումները, WhatsApp-ը թույլատրում է միայն 18 տարեկանից բարձր անձանց օգտվել իր ծառայություններից, իսկ Apple-ն էլ այս կայքի միջոցով տվյալների առավելագույն հասանելիություն կապահովի իր օգտատերերի համար