Ես խելագար եմ. Google Translate–ում վիրավորանք են հայտնաբերել

Reddit-ի օգտատերերը հայտնաբերել են Google Translate-ում «I am a flat earther» (ես հարթ Երկրի տեսության կողմնակիցն եմ) արտահայտության վիրավորական թարգմանություն։

Անգլերենից ֆրանսերեն այս բառերը թարգմանելիս փոխանցվում է «Je suis un fou» (ես խելագար եմ) արդյունքը: Ըստ որում՝ այլ լեզուներ օգտագործելիս արդյունքը բառի օրիգինալ նշանակությանը մոտ է:

Համացանցում մեկնաբանները կարծում են, որ նման խափանումը կարող է կապված լինել թարգմանության բարելավման գործառույթի հետ, որի շնորհիվ ցանկացած օգտատեր կարող է առաջարկել այս կամ այն բառի նշանակության իր տարբերակը:

«Հարթ Երկրի միության» կողմնակիցները կարծում են, որ մոլորակը հարթ սկավառակ է, որի տրամագածը 40 հազար կմ է,  իսկ կենտրոնը Հյուսիսային բևեռում է: