Microsoft- ը հայտարարել է, որ պատրաստվում է փոփոխել Word -ի, Excel-ի, PowerPoint-ի և Outlook-ի դիզայնը։ Այս մասին նշվել է ընկերության պաշտոնական բլոգում:
«Այս թարմացումները բացառիկ են Office.com- ի և Office 365- ի համար: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կներկայացնենք նոր նախագծեր, փուլ առ փուլ և մանրակրկիտ կփորձարկենք փոփոխությունները», – ասվում է հայտարարության մեջ:
Թարմացումների նախնական փաթեթը ներառում է նոր անիմացիայով և պարզեցված գործիքների վահանակ, փոխված գույներ և պատկերակներ, ինչպես նաև արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների վրա հիմնված որոնում:
Word-ի, Excel-ի, PowerPoint-ի եւ Outlook-ի ինտերֆեյսի փոփոխությունները կհայտնվեն աստիճանաբար՝ առաջիկա ամսիների ընթացքում: