Երեւանում կքննարկեն Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության զարգացումը թվային տնտեսության պայմաններում

Երեւանում կքննարկեն Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության զարգացումը թվային տնտեսության պայմաններում

Հունիսի 29-ին Երեւանում կընթանա «Ռուսաստանի և Հայաստանի թվային նախաձեռնությունները ԵՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» թեմայով ռուս-հայկական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը: Համաժողովն ուղղված է զարգացող թվային տնտեսության պայմաններում 2 երկրների մարզերի միջև առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը: Համաժողովը կազմակերպում է Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարությունը Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամի աջակցությամբ:

Համաժողովի առանցքային միջոցառումը կդառնա լիագումար նիստը, որի ժամանակ ելույթ կունենան Ռուսաստանի և Հայաստանի ճյուղային նախարարությունների ղեկավարները, ԵՏՀ  ներքին շուկաների, իրազեկվածության, տեղեկատվա-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, Ռուսաստանի և Հայաստանի մարզերի ղեկավարներ: Նիստի ժամանակ կստորագրվեն համագործակցության մասին մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Համաժողովի գործնական ծրագիրը կշարունակի Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության Միջկառավարական հանձնաժողովի ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստը:

Ծրագրում ներառված են նաև 5 բանավեճային միջոցառումներ՝ ուղղված Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության խորացմանը. «Թվային օրակարգ. հայացք մարզերից» կլոր սեղան, «Երևան-Մոսկվա. Խելացի քաղաքներ, խելացի որոշումներ» նստաշրջան, «Ագրոարդյունաբերական համալիրի թվայնացում» բանավեճ, «Թվային տնտեսության կայացման պայմաններում տուրիզմի ինդուստրիայի զարգացումը» կլոր սեղան, «Սոցցանցերի և  թվային տարածքի տարածվածությունը որպես երիտասարդների թրենդները որոշող գործոն» բանավեճ:

Համաժողովում կստեղծվի Շփումների բորսա՝ ուղղված Ռուսաստանի և Հայաստանի ձեռներեցների միջեւ կապերի ընդլայնմանը:

Թեգեր: Armenia, Internet, russia