Ալժիրի իշխանությունները դպրոցներում ընթացող պետական քննությունների պատճառով արգելափակել են մոբայլ և ֆիքսված հեռախոսների ինտերնետ կապը։ Կապի ընդհատումը կտևի մի քանի ժամ` մինչև քննությունների ավարտը։
Ինտերնետ կապւ անջատումները կշարունակվեն մինչև հունիսի 25–ը` քննությունների ավարտը։
Սա արվում է նրա համար, որպեսզի դպրոցականներն ու ուսանողները հնարավորություն չունենան արտագրել թեստերի պատասխանները։ Կրթության նախարար Նուրիա Բենհաբրիթի խոսքով արգելափակվել է նաև Facebook սոցիալական ցանցը։ Ալժիրի ավարտական քննություններին մասնակցում է մոտ 700 հազար ավագ դպրոցի աշակերտ։