Facebook-ն օգտատերերին կօգնի խնայել ժամանակը

Facebook-ն օգտատերերին կօգնի խնայել ժամանակը

Facebook–ը կարևոր որոշում է կատարել և պատրատսվում է իր մոբայլ հավելվածներում նոր տեխնոլոգիա ներդնել, որը կօգնի խնայել օգտատիրոջ ժամանակը։ Նոր տեխնոլոգիայի շնորհիվ կարելի է անգամ ժամանակային սահմանափակում մտցնել։

Նոր հնարավորությունն առաջինը բացահայտել է բոստոնցի օգտատեր Ջեյն Վոնգը։

Ահա այսպիսի տեսք ունի նոր տեխնոլոգիան Android հավելվածում։

Սքրինշոթերից պարզ է դառնում, որ հավելվածը ցուցադրում է անցկացրած ժամանակը և թույլ է տալիս կարգավորել ստացվող ծանուցումները։ Օգտատերը իր բավահայտման մասին պատմել է Instagram–ում, որը նույնպես պատկանում է Facebook–ին։

Սոցցանցի ներկայացուցիչները հաստատել են շրջանառվող լուրերը TechCrunch–ի միջոցով։

«Մենք մշտապես աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի մարդիկ ավելի նպատակային ու օգտակար անցկացնեն ժամանակը Facebook–ում»,–ասել է ներկայացուցիչը։

Նման գործառույթներ արդեն ներդրել է իր սմարթֆոններում հայտնի ամերիկյան ընկերությունը`  Apple–ը։

Առողջության վրա տեխնոլոգիաների ազդեցության մասին դեռ վաղուց է խոսվում։ Վերջին շրջանում այդ հարցը սկսել է անհանգստացնել շատերին և խոշոր ընկերություններն արդեն սկսել են մտածել հարցին լուծում տալու ուղղությամբ։

Նման գործառույթ կա արդեն Instagram—ում, Apple–ի գաջեթներում։

 

Թեգեր: Adroid App, Android, Facebook, FB