WhatsApp-ում այժմ կան ալիքներ ինչպես՝ Telegram-ում

WhatsApp-ում այժմ կան ալիքներ ինչպես՝ Telegram-ում

WhatsApp մեսինջերի հեղինակները նորարարություն են մտցրել հավելվածում : Այստեղ արդեն Telegram-ի նման գործում են հրապարակային ալիքներ:

Նորույթը ստացել է  Broadcast Only անվանումը:  Գործառույթը թույլ է տալիս հրապարակային չաթերի «տերերին» արգելել մյուս օգտատերերին գրառումներ անել այդտեղ: Գործառույթը հասանելի է մեսինջերի վերջին թարմացման մեջ:  Հեղինակները նշել են, որ շատ օգտատերեր, տեղեկատվություն ստանալու նպատակով, արդեն օգտագործում են խմբակային չաթերը և նորարությունը միայն կօգնի այս գործընթացին:

Telegram-ում հրապարակային ալիքներն օգտագործում են միկրոբոլոգների փոխարեն: Այս գործառույթը հասանելի է մեսինջերի բոլոր օգտատերերի համար:

Թեգեր: Messanger, Telegram, WhatsApp