Instagram–ում հետևորդներին հեռացնելու գործառույթ է ավելացել

Instagram–ում հետևորդներին հեռացնելու գործառույթ է ավելացել

The Verge-ի փոխանցմամբ,  Instagram–ի աշխատակիցները նոր գործառույթ են թետսավորում, որի շնորհիվ հնարավոր կլինի հեռացնել անցանկալի հետևորդներին։

Instagram–ի շատ հայտնի օգտատերեր կփաստեն, որ շատ բաժանորդներ ուղղակի զզվեցնում են իրենց օրվա ընթացքում։ Ընկերությունը փաստում է, որ հենց այս օգտատերերի համար է ստեղծվում այդքան անհրաժեշտ գործառույթը։

Այսպիսով սոցցանցի հետ աշխատելը կդառնա ավելի դյուրին։ Ի դեպ` բաժանորդներին կարելի է հեռացնել առանց նրանց արգելափակելու։

Թե, երբ նորույթը հասանելի կլինի օգտատերերին, պարզ չէ։

 

Թեգեր: Instagram