Հայտնի է Instagram–ում ամենատարածված սպորտային կոշիկների բրենդը

Adidas NMD սպորտային կոշիկնրն ամենահայտնին են Instagram–ում։ Այս մասին հայտնում է   The Independent–ը։ 

Ուսումնասիրությունը անց է կացրել  Forward2me ընկերությունը և պարզել, որ այս մոդելը Instagram–ում հայտնվել է մոտ 5,7 միլիոն անգամ։

Երկրորդ հորիզոնականում են Yeezy 350 սպորտային կոշիկները։ Հեղինակել են Adidas–ը և երգիչ Քանյե Ուեսթը։ Այն ցանցում հայտնվել է 4,1 միլիոն անգամ։

Հաջորդ հայտնի մոդելըբ Vans Old Skool–ն է `  3,6 միլիոն օրինակով։ Լավագույնների 5–յակը եզրափակում է  Converse Chuck Taylor All Star կլասիկ կեդերը։ Դրանք ցանցում հայտնվել են 2 միլիոն անգամ։