Facebook–ը դադարեցրել է համագործակցությունը տվյալներ հավաքագրող ընկերության հետ

Facebook-ը հայտնել է, որ դադարեցնում է Crimson Hexagon վերլուծական ընկերության հետ համագործակցությունը։ Ընկերությունը չի վերականգնի այն մինչև չպարզի, թե ինչ ձևով է ընկերությունը հավաքում և տարածում Facebook–ի և  Instagram–ի  օգտատերերի տվյալները։

The Wall Street Journal թերթի տվյալներով, Crimson Hexagon-ի  հաճախորդներից է ռուսական մի կազմակերպություն, որը կապված է Կրեմլի հետ։

Facebook-ում նշել են, որ Crimson Hexago-ը համագործակցում է հետաքննության հետ, և դեռ ապացույցներ չկան, որ այն տեղեկատվությունը տարածել է ոչ պատշաճ ձևով։

Իր հերթին, Քրիս Բրայհամը՝ Crimson Hexagon-ի թոփ մենեջերներից մեկը, գրել է բլոգում, որ իր ընկերությունը «հավաքում է միայն բաց տվյալներ սոցիալական մեդիայից, որոնց յուրաքանչյուրը կարող է մուտք ունենալ»: