Ցուկերբերգը մտադիր է միավորել WhatsApp-ի, Instagram-ի և Facebook-ի մեսենջերային ծառայությունները

Ցուկերբերգը մտադիր է միավորել WhatsApp-ի, Instagram-ի և Facebook-ի մեսենջերային ծառայությունները

Մարկ Ցուկերբերգը մտադիր է միավորել WhatsApp, Instagram և Facebook Messenger  ծառայությունները՝ ամրապնդելով իր վերահսկողությունը ընկերության աճող ստորաբաժանումների նկատմամբ այն պահին, երբ Facebook-ը հայտնվել է սկանդալների կենտրոնում:

Ինչպես գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով այս ուղղությամբ աշխատող 4 մարդկանց, այս քայլն իրականացնելու համար սոցցանցի հազարավոր աշխատակիցներ պետք է վերանայեն WhatsApp, Instagram և Facebook Messenger ծառայությունների գործառույթները: Մինչդեռ բոլոր երեք ծառայությունն էլ կշարունակեն գործել որպես ինքնուրույն հավելված, դրանց մեսենջերային համակարգը կմիավորվի:

Ընկերության այս մտադրությունը դեռևս նախնական փուլում է: Այն նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա ավարտին կամ 2020-ի սկզբներին: