Facebook-ը տոնում է իր 15-ամյակը

Facebook-ը տոնում է իր 15-ամյակը

Facebook սոցիալական ցանցը տոնում է իր 15-ամյակը։ 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգն իր երկու կուրսեցու հետ հիմնեց Facebook-ն ու տարածեց այն Հարվարդի համալսարանի ուսանողների շրջանում։

Սոցցանցի առաջին տարբերակը ստացավ The Facebook անվանումը։ Այստեղ կարելի էր գրանցվել, այպես ասած, միայն հրավերքով՝ սոցցանցը նախատեսված էր էլիտար մասսայի համար։

Այնուհետև ցանցում գրանցել կարող էին Բոստոնի համալսարանի ուսանողները։ Այսպես Facebook-ը դառնում էր մասսայական և իր դռները բացում թվով ավելի շատ համալսարանականների համար։

Հիմա Facebook-ը ընդգրկված է աշխարհի 5 խոշորագույն կայքերի շարքում։ Չնայած վերջին աղմկահարույց դեպքերի, Ցուկերբերգի կայսրությունը դեռ պահպանում է իր դիրքերը։

Մի քանի փաստ Facebook-ի մասին․

  • Օրական այցելությունների թիվն այստեղ գերազանցում է 720 միլիոնը
  • Յուրաքանչյուր Facebook-յան օգտատեր միջինու իր էջը ստուգու է օրական 14 անգամ
  • 2011 թվականին ամենաշատ ամուսնալուծությունների պատճառը հենց այս սոցցանցն է եղել
  • Facebook-ը միակ սոցցանցն է, որտեղ կարող եք նշել, թե ինչ կլինի անձնական հաշվի հետ ձեր մահից հետո
  • Ամեն ամիս այստեղ ներբռնվում է մոտ 3 մլն լուսանկար
  • Եթե կապույտ տիրույթը լիներ երկիր, այն Հնդկաստանից և Չինաստանից հետո կլիներ երրորդ խոշոր պետությունը
  • Սիրիան, Չինաստանը, Վիետնամն ու Իրանը արգելել են Facebook-ի կիրառումը
  • Facebook-ի ստեղծման մասին կա նկարահանված ֆիլմ՝ The Social Network
Թեգեր: Facebook, Social media, users