Նոր փռանկը Twitter-ի հաշիվների արգելափակման պատճառ է դարձել

Նոր փռանկը Twitter-ի հաշիվների արգելափակման պատճառ է դարձել

Twitter-ում մեծ մասսայականություն է սկսել վայելել նոր փռանկը, որի հետևանքով բազմաթիվ հաշիվներ են արգելափակվում, իսկ միկրոբլոգի պատասխանատուները կոչ են արել օգտատերերին հեռու մնալ տարբեր ֆլեշ մոբերում և փռանկներում մասնակցություններից ու հարթակում դրանց տարածումից։

Փրանկին մասնակցությունը բավական հեշտ է, պետք է մուտք գործել  կարգավորումների բաժին և ծննդյան տարին փոխարինել 2007 թվականով։ Խաբեբաները խոստանում են այս քայլը կատարելուց հետո կարգավորումների և թեմաների լայն ընտրանի։

Իրականում տարեթիվը 2007-ի փոփոխելով՝ հաշիվը արգելափակվում է, քանի որ միկրոբլոգը թույլ չի տալիս 13 տարեկանից ցածր անձանց գրանցվել հարթակում։ Հաշիվը վերականգնելու համար պետք է կապ հաստատել սոցցանցի տեխնիկական աջակցության կենտրոնի հետ և ներկայացնել փաստաթղթեր, որտեղ կերևա իրական տարիքը։

Թեգեր: microblog, prank, twitter, users