WhatsApp-ը նոր գործառույթ է թեստավորում, որը թույլ կտա ստատուսները տեղափոխել Facebook և այլ ծառայություններ։
WhatsApp-ի ստատուսները նման են Instagram-ի և Facebook-ի Stories բաժնին և նոր գործառույթը թույլ կտա WhatsApp-ից դրանք միանգամից տեղափոխել Facebook, ինչպես նաև Instagram, Gmail և Google Photos։ Ներկայումս այս գործառույթը հասանելի է WhatsApp-ի բետտա տարբերակում։
WhatsApp-ի ներկայացուցիչները մանրամասնել են, որ մեսինջերը չի պահանջելու Facebook-ի և WhatsApp հաշիվների կապ իսկ ֆայլերի փոխանակումը տեղի է ունենալու API տեխնոլոգիայի միջոցով։
Այս տեխնոլոգիան ունի և՛ iOS, և՛ Android համակարգերը։