Մինչ դեռահասն արյունաքամ էր լինում,նրա հասակակիցները տեսանկարում էին զազրելի տեսարանը

ԱՄՆ-ում դեռահասների՝ խանդի հողի վրա ծագած վիճաբանությունը ծանր հետևանքներ է ունեցել: 16-ամյա Հասին Մորրիսը դանակի հարված է ստացել կրծքավանդակի շրջանում և նույն օրը մահացել հիվանդանոցում: Միջադեպին ներկա են եղել մոտ 50 դեռահասներ:

Հանցագործության վայր ժամանած ոստիկանության սպան հայտնել է, որ դեռահասների ամբոխը նկարահանել է սմարթֆոններով, թե ինչպես է Հասինը արյունաքամ լինում ասֆալտին, փոխարենը ոչ ոք նույնիսկ չի փորձել օգնել նրան: «Երեխաները կանգնել էին այնտեղ, և ոչ ոք չէր օգնում: Նրանք նկարում էին մահը՝ օգնության ձեռք մեկնելու փոխարեն: Դա հրեշավոր էր»,- նշել է ոստիկանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Տուժողի քույրը՝ Քեյաննան ցավով նշել է, որ միջադեպին ներկա պատանիները կարող էին փրկել եղբոր կյանքը, եթե միայն կարողանային կտրվել իրենց հեռախոսներից: Նա պատմել է նաև, թե որքան ծանր է իր համար սոցցանցերում տեսնել շրջանառվող տեսանյութը,որտեղ եղբայրը կյանքի վերջին րոպեներն է ապրում: