Հայրը պատվիրել է ռոբոտատեխնիկներին ստեղծել մահացած որդու նմանակը

Promobot ընկերությունը, որն աշխարհի մի քանի երկրներում արդեն ռոբոտ-փրոմոութերներ է թողարկում, հայտարարել է մարդու նմանակների սերիական արտադրության մեկնարկի մասին:

Հենց սկզբից ռոբոտատեխնիկները բարդ խնդրի առաջ են կանգնել. նրանց պատվիրել են ստեղծել մահացած մարդու պատճենը:

<<Մեզ դիմել է մի հաճախոորդ, ում որդին մահացել է մեկ տարի առաջ,-պարզաբանել է ընկերության ներկայացուցիչ Օլեգ Կիվոկուրցևը,- նա պատմել է իր ընտանեկան ողբերգության մասին, ասել, որ շատ է կարոտում որդուն: Հայրը խնդրել է ստեղծել որդու պատճենն այնպիսի նեյրոհամակարգով(ռոբոտի ուղեղը), որպեսզի նա կարողանա սոցցանցերում պատասխանել հաղորդագրությունների>>: Ըստ Կիվոկուրցևի, ընկերությունն անորոշ վիճակի առաջ է կանգնել և առայժմ չգիտեն՝ կգնան նման քայլի, թե ոչ:

Հիշեցնենք, որ մարդակերպ ռոբոտի փորձնական մոդելը Promobot ընկերությունը ներկայացրել էր այս գարնանը Skolkovo Robotics համաժողովում: Ռոբոտը, որը ընկերության տնօրեն Ալեքսեյ Յուժակովի ճշգրիտ կրկնօրինակն է եղել, կարողացել է զրուցել և իր զգացմունքները արտահայտել դիմախաղով: