Yahoo!-ն փակում է իր վեբ- ֆորումների հարթակը

Ամերիկյան Yahoo! ընկերությունը հայտնել է Yahoo Groups վեբ ֆորումների հարթակը փակելու իր մտադրության մասին: Աշխարհում ֆորումների խոշորագույն համակարգը կտեղափոխվի ընթերցանության ռեժիմ, իսկ հետո ամբողջ կոնտենտը, որն ստեղծվել է ֆորումների օգտատերերի կողմից շուրջ երկու տասնամյակի ընթացքում, ամբողջովին կոչնչացվի, գրում է  Planet Today-ը:

Yahoo Groups ծառայությունը, որը էլեկտրոնային փոստի և ֆորումի համախառնուրդ է, ի հայտ է եկել հեռավոր 2001 թվականին այն բանից հետո, երբ Yahoo!-ն ձեռք բերեց eGroups.com ծառայությունը: Այն միավորեցին Yahoo-ի սեփական արտադրանքի հետ՝ Yahoo Clubs-ի, ինչի արդյունքում ստեղծվեց բոլորին հայտնի հարթակը:

Այժմ այն իր դիրքերը զիջել է սոցիալական ցանցերին: Yahoo!-ի ղեկավարությունը որոշել է, որ ծառայությունը վերջնականապես սպառել է իրեն, ուստի դեկտեմբերի 14-ին կհեռացնի օգտատերերի ստեղծած ողջ կոնտենտը: