Հայտնի է դարձել, որ Google-ը հավաքում է օգտատերերի բժշկական տվյալները

Google ընկերությունը օգտատերերից գաղտնի հավաքել է նրանց՝ բժշկական հաստատություններում ունեցած անձնական տվյալները: Տվյալների հավաքագրումն իրականացվել է ամերիկյան 21 նահանգներում:

Այսպես կոչված՝ Nightingale նախագիծը, որը հավաքում և հետազոտում է միլիոնավոր ամերիկացիների անձնական բժշկական տվյալները, Google ընկերությունը մշակել է ԱՄՆ-ի առողջապահության խոշորագույն համակարգերից մեկի ՝ Ascension-ի հետ համատեղ: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը պարբերականը:

Հավաքագրված տվյալների բազան ներառում է լաբորատոր հետազոտությունների արդյունքները, հոսպիտալացման վերաբերյալ արված գրառումները, բժիշկների ախտորոշումները, ինչպես նաև հիվանդների անուններն ու ծննդյան տարեթվերը: Ընդ որում, տվյալների բազան հասանելի է եղել Google-ի ավելի քան 150 աշխատակիցների:

Google-ը նախատեսում է օգտագործել հիվանդների տվյալները Արհեստական բանականության զարգացման համար, որը կբարելավի բժշկական օգնության մեթոդները: