Համացանցում 5G-ից պաշտպանող կրիչներ են վաճառվում

Համացանցում 5G-ից պաշտպանող կրիչներ են վաճառվում

5GBioShield ընկերությունն առաջարկում է գնել USB կրիչներ, որոնք կպաշտպանեն 5G ցանցից: Կրիչի մեջ իբր օգտագործվում են «առաջատար տեխնոլոգիաներ», որոնք ունակ են մարդուն պաշտպանել: Սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ ոչ մի տեխնոլոգիա էլ դրանց մեջ չկա, իսկ դրանց գինը պետք է մի քանի անգամ ցածր լիներ:

«Կրիչը պաշտպանում է 5G-ից ու օգնում է մարդկանց ավելի լավ կենտրոնանալ»,- ասում է վաճառողը

5GBioShield-ը 5G-ից իբր պաշտպանող կրիչները վաճառում է 283 ֆունտով (վաելի քան 337 դոլար): Եթե գնեք երեք հատ, Ձեզ զեղչ կտրամադրվի: Երեքը միասին կկազմեն 779 ֆունտ (928 դոլար):

Գինը ներկայացված է ֆունտով, սակայն բազմաթիվ երկրների համար գործում է առաքում: Թե կոնկրետ երբ են սկսել վաճառքները, չեն մանրամասնում: Դոմեյնը գրանցվել է 2019 թվականին, իսկ կայքը վերջին անգամ թարմացվել է 2020 թվականի ապրիլին: Սակայն կրիչներին ԶԼՄ-ները նոր են սկսել ուշադրություն դարձնել:

Վաճառողը հավաստիացնում է, որ կրիչն օգտագործում է «քվանտային հոլոգրաֆիկ նանոշերտային կատալիզատորների տեխնոլոգիան»:  Այն իբր ունակ է կանխարգելել «այն կործանարար ազդեցությունը, որոնք առաջանում են արհեստական էլեկտրական ալիքներից» (5G-ն աշխատում է ռադիոալիքների հիման վրա): Միացված վիճակում կրիչը պաշտպանում է 40 մ շառավղով, իսկ անջատված վիճակում՝ 8մ:

5GBioShield կայքում վստահեցնում են նաև, որ բացի ամենից, կրիչները բարելավում են նաև մարդու էմոցիոնալ վիճակը, կենտրոնացումը, նաև դրական ազդեցություն են ունենում հիշողության վրա: Վաճառողը կարծում է, որ կրիչի առաջացրած էֆեկտի գերդոզավորում հնարավոր չէ:

Pen Test Partners ընկերության մասնագետները փորձարկել են կրիչն ու նշել, որ թեև արտաքինից այն բավականին հետաքրքիր տեսք ունի, այնուամենայնիվ, ոչնչով չի տարբերվում ամենասովորական կրիչներից:

Նրանք թեթև հեգնանքով նշում են, որ միացնելու հետո չեն նկատել, ոչ մի քվանտային հոլոգրաֆիկ նանոշերտային կատալիզատորների դաշտ»: Կրիչի մեջ միայն մեկ ֆայլ կա՝ 5GbioShield կայքի 25 էջանոց PDF տարբերակը:

Թեգեր: 5G, New, USB