Xiaomi-ի նոր սմարթֆոնը հագեցած է սուպերտեսախցիկով և ունիկալ դիզայնով

Տարբեր ինսայդերներ վաղուց խոսում են, որ Xiaomi-ն պատրաստվում է նոր սմարթֆոն թողարկել, որը կունենա սուպեր տեսախցիկ, 12x օպտիկական և 120x թվային զումի հնարավորությամբ։

Հիմա արդեն Letsgodigital հարթակը, օգտագործելով հրապարակված պատենտները, համակարգչային գրաֆիկայի միջոցով ստացել է ընկերության նոր սմարթֆոնի բավականին որակյալ պատկերներ, որն իսկապես զարմացնում է իր յուրահատուկ դիզայնով։ Պատենտները հրապարակվել են այսօր, Չինաստանի մտավոր սփականության ազգային կենտրոնի կայքում։

Սմարթֆոնի ամբողջ դիմերեսը զբաղեցնում է հսկայական էկրանը, որը մի քիչ թեքվում է դեպի հետնամաս։ Հեռախոսի կողային հատվածներում կոճակներ չկան, նաև չկան դիմացի տեսախցիկի տեղը ցույց տվող անցքեր կան կտրվածքներ։ Սակայն տվյալ պարագայում դրա անհրաժեշտությունն էլ չկա։

Բանն այն է, որ հետնամասում նույնպես տեղադրված է բավականին մեծ էկրան, որը գտնվում է անմիջապես հիմնական տեսախցիկի տակ։ Տեսախցիկը հատուկ ուշադրության է արժանացել, գոնե այն պատճառով, որ այն բաղկացած է մեկ եզակի մոդուլից։ Այսօր անգամ ամենաբյուջետային սմարթֆոններն են համալրված 3-4 մոդուլներով, ու դա արդեն տարօրինակ է։ Սակայն այն մարդիկ, որոնք քիչ թե շատ հասկանում են լուսանկարչությունից, հասկանում են, որ հնարավոր չէ այդ բոլոր մոդուլներով հավասարապես որակյալ լուսանկարներ ստանալ։ Որպես կանոն դա ավելի շատ մարքեթինգային քայլ է, որը թույլ է տալիս տպավորություն գործել ոչ այնքան փորձառու սպառողների վրա։

Կորպուսի վերին հատվածում գտնվում է միցնել/անջատել կոճակը և միկրոֆոնը։ Ներքևում տեղակայված է բարձրախոսն ու USB-C բացվածքը՝ լիցքավորման համար։ Ինչ վերաբերվում է երկրորդ էկրանին, ապա այն կարող է ծառայել, որպես սելֆիի էկրան։ Այսինքն արդեն սելֆիներն էլ կլինեն բավականին բարձր որակի, քանի որ արվելու են հիմնական սուպերտեսախցիկի օգնությամբ։

Պատնետում նշված է նաև, որ Xiaomi-ն պատրաստվում է թողարկել այս սմարթֆոնի ևս մեկ տարբերակ, որը տեսախցիկի հատվածում կհամալրվի ապակե կափարիչով։ Չինական հսկան նմանատիպ սմարթֆոններ է արտադրում դեռ Xiaomi Mi 8-ի ժամանակներից։