«ԱրմենՏել»-ը գործարկել է 10 Մբ/վ թողունակությամբ Hi-Line ծառայության նոր անսահմանափակ «Stream» սակագնային փաթեթ: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից: Մեկ տարի չխզելու պայմանով պայմանագիր կնքելու դեպքում «Stream» ՍՓ ամսեկան բաժանորդավճարը կկազմի 10 000 դրամ:
Սկզբնական փուլում «Stream» սակագնային փաթեթին հնարավոր է միանալ Երևանի որոշ շրջաններում: Հասցեների ցանկին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում, Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում կամ «100» հեռախոսահամարով:
«Stream» սակագնային փաթեթին կարող են միանալ Hi-Line ծառայության ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդներ: Միացման վճարը 0 դրամ է: Նոր բաժանորդներին առաջին ամսվա ընթացքում ծառայությունը տրամադրվում է անվճար, իսկ TP-Link TD-8817 ADSL-մոդեմը հասանելի է 100 դրամ հատուկ գնով (ներառյալ ԱԱՀ):
«Stream» սակագնային փաթեթին միանալ ցանկացող բաժանորդները կարող են ձևակերպել համապատասխան հայտ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: Ծառայությունը կտրամադրվի հայտարարված արագության ապահովման տեխնիկական հնարավորությունը հաստատելուց հետո: