Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հերքել է Facebook բրենդային սմարթֆոնի նախագծման մասին լուրը: Այս մասին գրում է All Things Digital-ը՝ հղելով Ցուկերբերգին: «Սեփական սմարթֆոնի ստեղծումը մեզ համար անիմաստ է»,- ընգծել է Facebook-ի հիմնադիրն իր խոսքում:
Հիշենք, որ վերջերս մամուլը պարբերաբար տարածում է այն լուրը, թե իբրև Facebook-ը HTC-ի հետ համատեղ նախագծում է Facebook սմարթֆոն: Հիշենք, որ երեկ Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իր գաղտնի աղբյուրներին, հաստատել էր, որ սմարթֆոնն իրոք նախագծվում է և թողարկվելու է 2013թ.-ին:
Հիշենք, որ Facebook-ն աշխարհում ամենամեծ սոցցանցն է՝ ավելի քան 955 մլն. օգտագործողով: