10 պատճառ iPad չընտրելու համար

1. Գրեթե բոլոր ժամանակակից պլանշետներն ունեն USB մուտք, որը թույլ է տալիս միացնել պլանշետը սովորական համակարգիչներին կամ այլ սարքերին: iPad պլանշետը չունի USB մուտք: Իհարկե հնարավոր է ձեռք բերել առանձին աքսեսուար՝ iPad Camera Connection Kit-ը, սակայն սա նախատեսված է միայն ֆոտոխցիկների համար:

2. iPad-ները չեն պարունակում նաև քարտ ռիդերներ (card reader): Ժամանակակից պլանշետների մեծ մասը ունեն ներկառուցված card reader-ներ, որոնց շնորհիվ հնարավոր է ավելացնել պլանշետի ներքին հիշողությունը:

3. Գրեթե բոլոր պլանշետային համակարգիչները հագեցած են Bluetooth-ով՝ տվյալների փոխանակման անլար տեխնոլոգիայով: Bluetooth-ի միջոցով Android կամ Windows  պլանշետներն ազատ կարող են փոխանակվել նկարներով, տեսանյութերով և այլ ֆայլերով: Իսկ iPad-ները կարող են փոխանակվել ֆայլերով միայն Apple սարքերի հետ (iPod, iPhone) և բացառապես ներկառուցված ծրագրերի միջոցով:

4. iPad-ը համատեղելի է 4G ցանցի հետ: Առաջին հայացքից «աչք ծակող» նորություն է: Սակայն պետք է նշել, որ iPad-ի 4G-ն նախատեսված է միայն ԱՄՆ-ի և Կանադայի համար: Բացի դրանից, աշխարհում «մատների վրա» կարելի է հաշվել բոլոր այն երկրներն, ուր գործում է 4G ծածկույթ:

5. Նոր iPad-ը ի տարբերություն իր նախկին սերունդների ավելի երկար է լիցքավորվում` մինչև 6.5 ժամ: Բանն այն է, որ Retina տեխնոլոգիայով նախագծված էկրանը լիցքավորման համար պահանջում է 3 ժամ ավելի, քան առաջ էր:

6.  iPad օգտագործողները չեն կարող իրենց պլանշետում օգտագործել ցանկացած iOS ծրագիր: Apple թույլատրում է օգտագործել միայն App Store-ում իր կողմից արտոնագրած ծրագրերը: Մինչդեռ Android պլանշետների օգտագործողները կարող են իրենց պլանշետ ներբեռնել ցանկացած նախագծողի կողմից ստեղծված ծրագիր:

7. Ցանկացած այլ պլանշետ համակարգչին միանալիս ճանաչվում է որպես USB: Օգտագործողները հեշտությամբ կարողանում են պլանշետ տեղափոխել երաժշտություն կամ ֆիլմեր: Իսկ iPad-ը հնարավոր չէ օգտագործել որպես data storage (տվյալների պահեստավորում): Դրա համար նախևառաջ անհրաժեշտ է կատարել հավելյալ գործողություն: Պարտադիր է երգերը կամ ֆիլմերը համակարգչից ավելացնել iTunes, նոր հետո միայն ներբեռնել դրանք iPad:

8. Բոլոր ժամանակակից պլանշետները USB-ով համակարգչին միանալիս նաև լիցքավորվում են: iPad պլանշետները չեն կարող լիցքավորվել սովորական USB-ով այն պարզ պատճառով, որ iPad-ի լիցքավորման հզորությունը կազմում է 2А, մինչդեռ USB մուտքը կարող է տալ միայն 500 мА կամ 900 мА:

9. iPad-ի բոլոր սերունդներն ունեն 9.7 դյույմ անկյունագծով էկրան: Մինչդեռ այլ արտադրողներ օգտագործողին ընտրության հնարավորություն են տալիս՝ առաջարկելով տարբեր չափսերի պլանշետներ՝ 7 դյույմից մինչև 11 դյույմ: Սպասելիքներ կան, որ աշնանը Apple-ն ի վերջո կթողարկի iPad mini պլանշետը՝ 7 դյույմ անկյունագծով: Այս դեպքում iPad-ի մրցակցությունը շուկայում կմեծանա:

10. iPad-ը շատ ավելի թանկ է իր մրցակիցներից: Հատկապես Հայաստանում պլանշետը կրկնակի թանկարժեք է: Արժե՞ այդքան մեծ գումար ծախսել, երբ շուկայում կան ալտերնատիվ և iPad-ին չզիջող տարբերակներ: