Պատճառներ, որոնց համար iPhone օգտագործողներն անցնում են Android-ի

Անցյալ տարի Apple ընկերությունը կատարց ամերիկյան շուկայի հետազոտություն՝ պարզելու այն պատճառները, որոնց համար iPhone օգտագործողներն անցնում են Android-ի:

Ուշագրավն այն է, որ հետազոտության արդյունքները ներկայացրեց ոչ թե Apple-ը, այլ վերջինիս հիմնական մրցակից Samsung-ը՝ նպատակ ունենալով ապացուցել, որ օգտագործողներն ընտրում են Android և Samsung ոչ թե այն բանի համար, որ շփոթում են երկու ընկերությունների արտադրանքները, այլ որ Android-ն ունի իր առավելությունները: Համաձայն այս տվյալների, Android սմարթֆոն օգտագործողների մոտ 25%-ը գնում է Android` դիտելով որպես iPhone-ի ալտերնատիվ:

Ահա թե ինչպես են պատճառաբանել իրենց ընտրությունը Android օգտագործողները՝

1. 48%-ը ցանկանում է պահպանել պայմանագիրը բջջային կապի օպերատորի հետ

2. 36%-ը վստահում է Google ապրանքանիշին

3. 30%-ը նախընտրում է էկրանի մեծ չափսեր

4. 27%-ը նախընտրում է Android Market-ի ծրագրերը

5. 26%-ը կարծում է, որ Android սմարթֆոններում ավելի լավ են ինտեգրված Google-ի ծրագրերը

6. 26%-ը ցանկանում է ունենալ ամենաժամանակակից սմարթֆոնը

7. 25%-ը կարծում է, որ Android սմարթֆոնների GPS-նավիգատորն ավելի ճշգրիտ է

8. 25%-ն էլ նշել է, որ ցանկանում է ստանալ ամենաժամանակակից տեխնոլոգիաները

Աղբյուրը՝  theverge.com