Հումորային iPhone ծրագիր Knocked App

Սմարթֆոնների և պլանշետների համար կան նախագծված մի շարք հումորային ծրագրեր, որոնք բարձրացնում են տրամադրությունը: Այսօր կներկայացնենք դրանցից Knocked App ծրագիրը, որը հնարավորություն է տալիս մեծացնել մարմնի որոշ մասեր:

Սոցցանցերում աղջիկները սիրում են կատակել՝ լուսանկարվելով «բարձը փորի տակին դրած» և այդպես խաբել ընկերներին: Knocked App ծրագրով բարձի կարիք չի լինի: Բավարար է լուսանկարվել և մնացածը կանի ծրագիրը:

Knocked App-ը տարածված է հատկապես սոցցաներ օգտագործողների շրջանակում: Ծրագրով ստացված լուսանկարները կարելի է ներբեռնել սոցցանցեր: Knocked App-ը կարելի է ներբեռնել App Store-ից iPhone-երի համար: