Samsung-ը ներկայացրել է երկու SIM քարտով Galaxy S Duos սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է երկու SIM քարտով Galaxy S սմարթֆոնի Duos մոդել: Սմարթֆոնը վաճառքի է հանվելու սեպտեմբերին Եվրոպայում: Այս մասին ընկերությունը տեղեկացնում է իր պաշտոնական բլոգում:

Galaxy S Duos-ն աշխատում է Android օպերացիոն համակարգի 4.0 Ice Cream Sandwich տարբերակով: Հագեցած է 1Գհց պրոցեսորով, 1500mA մարտկոցով, 4GB ներկառուցված հիշողությամբ, 5մպ ֆոտոխցիկով և ունի նաև microSD քարտի մուտք: Սմարթֆոնն ունի նաև Bluetooth 3.0, WiFi և LTE՝ որոշ տեղանքների համար:

Samsung-ը դեռևս ոչ մի տեղեկություն չի տարածում սմարթֆոնի արժեքի մասին: