Samsung-ը կներկայացնի հիբրիդ նոութբուք

Samsung ընկերությունը պատրաստ է ներկայացնել իր առաջին Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող արտադրանքը: YouTube տեսապորտալում հայտնվել է «թաքնված» գովազդով մի տեսահոլովակ, ուր պատկերված է ընկերության նոր նոութբուքը:

Տեսահոլովակից կարելի է ենթադրել, որ նոութբուքը ունի շատ բարակ ստեղնաշար, պլանշետային էկրան և ստիլուս (stylus): Իր արտաքին տեսքով նոութբուքը նման է Computex ցուցահանդեսին ցուցադրված Samsung Series 5 Hybrid PC-ին: