iPhone 5-ի իրական լուսանկարները

Apple ընկերության արտադրանքների վերանորոգմամբ զբաղվող iLab Factory ընկերության շնորհիվ հնարավորություն ունենք դիտելու iPhone 5 սմարթֆոնի իրական լուսանկարները:

Այս լուսանկարները հնարավոր է եղել ստանալ սմարթֆոնի մասին ինտերնետում շրջանառվող լուրերից և հրապարակված բաղադրիչ մասերից: Ինչպես երևում է, սմարթֆոնն ունի 4 դյույմ անկյունագծով էկրան, «Home» կոճակը և մի քանի այլ փոփոխություն:


Հիշենք, որ iPhone-ի նոր սերնդի շնորհանդեսը սպասվում է սեպտեմբերի 12-ին` Apple-ի հայտարարած մամուլի ասուլիսի ժամանակ: