Նորացնելով iOS-ը՝ Apple-ը «նոր շունչ» է հաղորդել հին iPhone 5-ին

Ընկերությունը թողարկել է հավելված հին iPhone-ների և iPad- ների համար, որպեսզի նրանք հետագայում էլ կարողանան աշխատել: Apple-ի հին սմարթֆոններում և պլանշետներում, որոնք վաղուց չեն թարմացվել, առկա է ժամանակի կարգավորման խնդիր: Բանն այն է, որ iOS-ում ժամանակն ավտոմատ կերպով կարգավորվում է GPS-ի միջոցով:

Ժամանակի հաշվարկի համակարգում գործում է սահմանափակում, որի պատճառով նոյեմբերի 1-ից հետո սարքը ոչ ճշգրիտ ժամանակ կդնի: Այդ խնդիրը հատկապես վերաբերում է iPhone 5-ին , քանի որ 2019 թվականի նոյեմբերի 3-ից հետո կդադարեցվեն նշված մոդելի բոլոր օնլայն ծառայությունները ՝ Safari բրոուզերը, App Store-ը , փոստը, iCloud-ը և այդպես շարունակ: Այդ իսկ պատճառով մինչև նոյեմբերի 3-ը սմարթֆոնի վրա պետք է տեղադրել iOS 10.3.4-ի նոր տարբերակը: Թարմացումները հասանելի կլինեն նաև՝ iPhone 4S-ի և 2-րդ, 3-րդ ,4-րդ սերնդի iPad-ների համար: Հարկավոր է ստուգել կարգավորումները և ապահովվել iOS 9.3.6-ի կամ iOS 10.3.4-ի տարբերակի առակայությունը: