Samsung-ը թողարկել է նոր Galaxy Player 5.8″

Samsung-ը ներկայացրել է նոր 5.8 դյույմ 960×540 կետայնությամբ էկրան ունեցող Galaxy փլեյեր, գրում է Cnet-ը:

Նոր փլեյերի շնորհանդեսը նախորդում է Բեռլինում կայանալիք տեխնոլոգիական ցուցահանդես IFA 2012-ին, որի ժամանակ ընկերությունը, ըստ շրջանառվող լուրերի, կներկայացնի մի քանի նոր արտադրանք՝ Galaxy Note 2, Galaxy S camera և հիբրիդ նոութբուք:

Նոր Galaxy փլեյերն աշխատում է  Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով, ունի 2,500mAh մարտկոց, microSD քարտի մուտք, GPS, դիմային ֆոտոխցիկ:

Հիշենք, որ Samsung-ի Galaxy փլեյերի նախկին սերունդն ունի 5.0 դյույմ էկրան և արժե 200 դոլար: Թե որքան կարժենա նոր փլեյերը, ընկերությունը չի հայտնել: