Հայաֆիկացվում է DoudouLinux մանկական օպերացիոն համակարգը

Մեկնարկել է մանուկների համար նախագծված ԴուԴուԼինուքս օպերացիոն համակարգի հայաֆիկացումը: Այս նախաձեռնության հեղինակն է ծրագրավորող Արտակ Կոլյանը:

ittrend.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ փնտրում է կամավորներ-համախոհներ, ովքեր կօգնեն իրականացնել ՕՀ-ի հայաֆիկացումը:

«Սա հրաշալի նվեր կլինի մեր երեխաների համար: Ստրատեգիական նշանակություն ունի՝ ունենալ հայաֆիկացված օպերացիոն համակարգ ամենափոքրիկների համար և հեշտացնել նրանց մուտքը ՏՏ աշխարհ, որովհետև սա ԱյԹիշնիկների դարաշրջանն է: Իսկ սպասել, որ ինչ որ մի ՏՏ կամ կրթության նախարարություն դա մեր համար կանի, առնվազն միամտություն է»,-ընդգծեց նա:

Դուդուն նախատեսված է 2 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար: Այն ունի ուսուցողական ծրագրերի մեծ փաթեթ, որոնք սովորեցնում են օգտվել ստեղնաշարից ու մկնիկից, հաշվել, գրել տեքստ, օգտվել ինտերնետից, մուլտիմեդիա մշակել և այլն: Կան նաև ուշադրություն, տրամաբանություն և հիշողություն զարգացնող, ճանաչողական խաղեր այլ ծրագրեր: Դուդուն հագեցած է մեծահասակների համար նախատեսված կայքերը ֆիլտրող բրաուզերով:

Արտակ Կոլյանի կարծիքով, առայժմ ամբողջ օպերացիոն համակարգն անիմաստ է թարգմանել: Նա նախատեսում է սկսել հայաֆիկացումը հետևյալ խաղային փաթեթեների թարգմանությունից՝

  • childsplay – Suite of educational games – 1,246 բառ (212 տող)

  • gamine – Teach the mouse, for the smallest kids – 28 բառ (4 տող)

  • gcompris – Educational suite for children – 10,901 բառ (1,297 տող)

  • marble – Interactive world atlas and globe – 3,120 բառ (554 տող)

  • kanagram – KDE educational game – 321 բառ (88 տող)

  • kgeography – KDE educational game – 25,176 բառ (4,373 տող)

  • khangman – KDE educational game – 853 բառ (133 տող)

  • klettres – KDE educational game – 574 բառ (111 տող)

  • ktuberling – KDE educational game – 174 բառ (38 տող)

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցել ԴուԴուԼինուքսի թարգմանության աշխատանքներին, կարող են հայտնել այդ մասին Արտակին՝ թողնելով մեկնաբանություն այստեղ: Թե ինչպես կատարել սիրողական թարգմանություններ կարելի է կարդալ այստեղ:

Հիշենք, որ Արտակ Կոլյանը համախոհների հետ հայաֆիկացրել է նաև տեղեկատվական և անձնական տվյալների անվտանգության մասին գիտելիքներ տարածող Tactical Technology Collective ընկերության պատրաստած անիմացիոն ֆիլմը: